07.05.2019|
03:36
Լեռներով շրջափակված, Փամբակ գետի աջ ափին գտնվող Գեղասար համայնքի բնակիչների գերակշիռ մասը շուրջ 30 տարի ապրում է ժամանակավոր կացարաններում (դոմիկներ): Նրանց համար հարմարավետ քարե տունը երազանք է ու հավանաբար այդպես էլ կմնա շատերի համար, հատկապես նրանց, ում սրտում մինչ օրս ապրում է հարազատների կորստի մրմուռը: